Միրանդա Քերը լողափին յոգա է պարապում

12:58   3 հունիսի, 2013

Ավստրալական մոդել Միրանդա Քերը հերթական անգամ երկրպագուներին կիսամերկ լուսանկար է ներկայացրել:

Ըստ TMZ-ի, 30-ամյա Քերը հրապարակել է լուսանկար, որտեղ նա լողափին «կամրջակի» դիրքով է: Victoria's Secret-ի նախկին մոդելը լուսանկարը մակագրել է այսպես. «Ձգվիր#յոգա#բացիր սիրտդ#ամառ է»: Լուսանկարում Միրանդան փոքրիկ սեւ բիկինիով է: Ո՞վ է նկարի հեղինակը՝ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ վերջերս Միրանդա Քերն առանց դիմահարդարման անկողնում արված լուսանկար էր հրապարակել: Այն արել էր մոդելի ամուսինը՝ դերասան Օռլանդո Բլումը: Հարկ է նկատել, որ զույգը բազմիցս վիճել է սոցիալական ցանցերում կիսամերկ լուսանկարներ հրապարակելու՝ Միրանդայի սովորության պատճառով:



© NEWS.am STYLE