Քարդի Բիի շքեղ տեսքը խորը դեկոլտեով զգեստով

20:45   15 հոկտեմբերի, 2018

Ամերիկացի հիփ հոփ երգչուհի, ինչպես նաև հեռուստատեսային եւ համացանցի աստղ Քարդի Բին ամենայն հավանականությամբ համաշխարհային երգարվեստի ամենասկանդալային ներկայացուցիչներից մեկն է: 



Երգչուհին բաց չի թողնում շքեղ միջոցառումներն ու երեկույթները, սակայն այս անգամ նրան նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու հետ ժամադրության գնալիս:



Աստղը, ինչպես միշտ, իր վրա է հրավիրել բոլորի ուշադրությունը՝ ինչպես անցորդնրի, այնպես էլ պապարացիների: Երգչուհին վեչրջիններիս օբյեկտիվում է հայտնվել արծաթափայլ հանդերձանքով, որի խորը դեկոլտեն ապահովել է Քարդի Բիի շքեղ տեսքը:



Նա, ինչպես միշտ, աչքի է ընկել խոշոր ու փայլուն աքսեսուարների ընտրությամբ: Երգչուհին նախընտրել է նաեւ վառ դիմահարդարում: Նա ամբողջացրել է իր կերպարը՝ հանդերձանքին համահունչ մետալիկ էֆեկտով նավակ-կոշիկներով:





                                                                                                 Աղբյուրը՝  Daily Mail

                                                                                    Լուսանկարները՝  Backgrid-ի



© NEWS.am STYLE