ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե կարողացել եք պարզել ձեր սիրելիի չմտածված քայլերի պատճառը: Սակայն մի շտապեք եզրակացություններում: Հնարավոր է` այնպես սխալվեք, որ ամեն ինչ ավելի խճճվի:

ՑԼԵՐ

Այսօր լավ կանեք խուսափեք այն իրադարձություններից, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը: Անգամ եթե սիրելին անձրեւոտ եղանակին առաջարկի միասին զբոսնել, մի ընդունեք այդ առաջարկը, եթե չեք ցանկանում հետո մի քանի օր անկողնային վիճակում պառկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր պետք չէ սիրելիին հայտնել իր թերությունների մասին` նայելով ուղիղ աչքերի մեջ: Նա ձեզանից շատ կնեղանա: Ավելի լավ է ձեր բարկությունը թափեք նրա լուսանկարի վրա բղավելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այն, ինչ ձեզ հեռավոր անցյալում հեքիաթ էր թվում, վաղուց վերածվել է իրականության: Հաշտվեք դրա հետ եւ վայելեք կյանքը: Ձեր իրականությունը բավականին երջանիկ է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր մի բաժանվեք այն իրի հետ, որը ձեզ նվիրել է սիրելին: Կամ, թեկուզ, նրա լուսանկարը պահեք պայուսակում: Այսօր սիրելիի ուժը կօգնի խուսափել անհաջողություններից:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ արժեքավոր խորհուրդ կտա, սակայն դուք չեք ցանկանա լսել նրան: Մինչ նման որոշում կայացնելը, մինչեւ վերջ լսեք սիրելիին: Միգուցե, նա, իսկապես, ճիշտ է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ փորձեք ինչ-որ բան սարքել: Այդ գործընթացին ներքաշեք նաեւ մտերիմներին: Նրանց դա հաստատ դուր կգա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ուշադիր կլինի ձեր հանդեպ եւ ամեն վայրկյան ձեզ նուրբ հաճոյախոսություններ կանի: Դա ձեզ կբարկացնի, քանի որ կկարծեք, թե կեղծավորություն է անում: Սակայն մի շտապեք նման եզրակացություններ անել եւ վայելեք պահը: Նման բան ամեն օր չի լինում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները այսօր պետք է զարմացնեն իրենց սիրելիներին.  օրինակ՝  ռոմանտիկ ընթրիք պատրաստել:  Իսկ այնուհետեւ ոչ պակաս ռոմանտիկ գիշեր պարգեւել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին զարմացնել իրենց սիրելիներին՝ նրանց անսպասելի նվեր կամ անակնկալ մատուցելով: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները մի գաղտնիք ունեն, որը թաքցնում են իրենց զուգընկերներից: Իսկ, գուցե, նրանք պարզապես ամաչու՞մ են անկեղծանալ: 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկների անձնական փորձը կարող է օգտակար լինել որեւէ մեկի համար: Ահա թե ինչու նրանք չպետք է խուսափեն ծանոթներին կամ ընկերներին խորհուրդներ տալուց, հատկապես եթե նրանք խնդրեն այդ մասին: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE