Քիմ Քարդաշյանը երեխաների հետ լուսանկար է ցույց տվել

10:16   16 հոկտեմբերի, 2018

Նորմալ մարդկանց առավոտը պետք է սկսվի Քիմ  Քարդաշյանի մասին լուրերով։ Քաղաքականությունը միշտ էլ կմնա քաղաքականություն, իսկ Քիմը կշարունակի միկրոբլոգի իր էջում լուսանկարներ հրապարակել եւ նույնիսկ իր 80 տարեկան հասակում (ի դեպ, Քիմի երկրպագուներ չեք մոռանում, որ այս կիրակի Քիմի ծննդյան օրն է, ամպայման նրա անձնական համարին հաղորդագրություն կուղարկեք)։

Այսօր Քիմի մասին նորությունները շատ են, սկսենք հայուհու Instagram-ից։ Քիմն այժմ ԱՄՆ-ում չի գտնվում եւ, երեւի րա երեխաները նրա հետ չեն․ այդտեղից էլ այս լուսանկարը Քիմի էջում, որն էլ նա մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Կարոտել եմ երեխաներիս»։

Լուսանկարում 37-ամյա ռեալիթի-շոուի աստղը որդու՝ Սեյնթի եւ դստեր՝ Չիկագոյի հետ է։

Իսկ թե ուր է ուղեւորվել Քիմը, կկարդաք մեր հաջորդ նյութում։



© NEWS.am STYLE