Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հղիության լուրից հետո առաջին անգամ հայտնվել են հանրության մեջ

12:07   16 հոկտեմբերի, 2018

Երեկ հայտնի դարձավ, որ 34-ամյա Մեգան Մարքլն ու նրա ամուսինը՝ 37-ամյա արքայազն Հարրին ծնողներ կդառնան։ Նրանք 2019-ի գարնանը սպասում են իրենց առաջնեկի ծնունդին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Քենսինգթոնյան պալատը՝ իր Twitter-ի էջում։

Քանի որ ամուսնական զույգն այժմ գտնվում է Ավստրալիայում, այդ իսկ պատճառով Մեգանի հիության լուրից հետո նրանց հայտնվելը հանրության առջեւ տեղի ունեցավ հենց այնտեղ։

Մեգանը հայտնվել է ավստրալացի դիզայներ Karen Gee-ի սպիտակ անսամբլով, որի արժեքը 1800 դոլար է։

Արքայազն Հարրիի եւ նրա կնոջ պաշտոնական այցի կապակցությամբ արքայական ընտանիքի ներկայացուցչին Ավստրալացի Փիթեր Կոսգրոուվը հատուկ ընդունելություն է կազմակերպել, որի ընթացքում նա հյուրերին նվիրեց իրենց ապագա բալիկի առաջին նվերը․ խաղալիք կենգուրու եւ Ugg-եր։

«Շատ հաճելի է։ Սա մեր երեխայի առաջին նվերն է », – Մեգանը արձագանքել է նվերին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE