Ալեքսիս Օհանյանը Wired հրատարակչության հոբելյանական թոփ-25 դիմանկարների շարքում

14:10   16 հոկտեմբերի, 2018

Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը զարդարել է Wired հրատարակչության հոբելյանական համարի թոփ-25 դիմանկարների շարքը։ Լրանում է ամսագրի 25-ամյակը եւ հրատարակչությունը հրապարակել է  25 մարդու դիմանկարների շարք, որոնք վերջին ժամանակներս նպաստել են նոր տեխնոլոգիաների զարգացմանը։

ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջի լուսանկարների, տեսանյութերի շարքը համալրում է նորերով:

Ամեն ամիս թողարկվող Wired ամերիկյան ամսագիրն ունի էլէկտրոնային եւ տպագիր տարբերակները, որոնք շեշտը դնում են նոր տեխնոլոգիաների ազդեցության կարեւորությունը մշակույթի, տնտեսության եւ քաղաքականության վրա։ 2005թ․ եւ 2007թ․ այն ստացել է National Magazine Award մրցանակը, ամսագրերի համար ԱՄՆ-ում ամենաաղդեցիկը։

Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է իր նկարը, որը տպագրվել է ամսագրում եւ այն մակագրել է հետեւյալ կերպ․

«WIRED25 ես հպարտ եմ, որ ձեր ընտրած 25 անձանցից մեկն եմ, սակայն եկեք խոսենք ապագա 25 տարիների ընթացքում նոր տեխնոլոգիաների զարգացման մասին»։



© NEWS.am STYLE