«Ցանկանում եմ յոթ երեխա ունենալ»․ Քանյե Ուեսթը  շոկի է ենթարկել Քիմին

15:15   16 հոկտեմբերի, 2018

Եվ այսպես, այս նորությունը մենք որոշեցինք առանձին հայտնել։ Քանյեն կրկին անգամ փայլել է իր հանճարեղությամբ, այս անգամ Ուրուգվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ։

41-ամյա ռեփերն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը հետ նախագահի հետ քննարկել է Ուգանդայի հանդեպ զբոսաշրջիկների այցելությունների եւ ուշադրության խնդիրը։

Հանդիպման ժամանակ Քանյեն չէր կարող չփայլել իր հերթական արտահայտությամբ, երբ նախագահը հարցրել է, թե քանի երեխա ունեն նրանք։

«Երեքն են, սակայն ես ցանկանում եմ ունենալ յոթին», - պատասխանել է երաժիշտը, երբ տեսախցիկները ֆիքսել են ապշատ ՔԻմին, ով միայն կարողացել է շշնջալ․ «Ես չեմ ուզում յոթ երեխա»։

Մի խոսքով ավելի վաղ Քիմն ասում էր, որ մտածում է եւս մեկ երեխա ունենալու մասին, կրկին դիմելով փոխնակ մոր կողմից առաջարկվող ծառայություններին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Reuters, Twitter



© NEWS.am STYLE