Ինչ արմատներ ունի Քարդաշյան ընտանիքը․ նրանք էթնիկական պատկանելության ԴՆԹ թեստ են հանձնել

16:11   16 հոկտեմբերի, 2018

Քարդաշյան ընտանիքը միշտ եւ շատ հաճախ խոսում է իր հայկական արմատների մասին, չէ որ Քորթնին, Քիմն ու Քլոեն Ռոբերտ Քարդաշյանի երեխաներն են, սակայն Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները որոշել է , որ իր բոլոր երեխաները պետք է ԴՆԹ թեստ անցնեն, որպեսզի պարզեն իրենց արմատները։

Թե ինչ է դրանից ստացվել, շատ շուտով կարող եք դիտել E հեռուստաալիքով հեռարձակվող Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի հերթական եթերի ժամանակ, իսկ մինչ այդ մեզ հայտնի է դարձել  ահա թե ինչ։

Պարզվում է Քլոե Քարդաշյանըոչ միայն հայկական արմատներ ունի, այլեւ արեւելա-եվրոպական, ինչպես նաեւ Ամերիկայի հնդիկների արմատներ։

Քորթնիի մոտ պարզվել է արմատները հայկական են, ինչպես նաեւ արեւելա-եվրապական, նաեւ Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների էթնիկական պատկանելություն, սակայն սա դեռ վերջը չէ, Քիմ Քարդաշյանի ավագ քրոջ մոտ 4,5 տոկոս ֆրանսիական արյուն կա։

Քենդալը կարճ բողոքել է, որ նա չափից շատ սպիտակ մաշկ ունի։ Իսկ Քիմի, Քայլիի, Ռոբի, Քրիսի արդյունքները դեռ չեն հայտնել, դրանք պարզ կդառնան եկող կիրակի։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE