Սյուզի Մելիքյանը կարճ կիսատաբատով ցուցադրել է սլացիկ ոտքերը

11:24   16 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է կրքոտ կերպարում: Սյուզի Մելիքյանը լուսանկարում սեւ, կարճ, կաշվե կիսատաբատով է ու սեւ վերնազգեստով: Սյուզին ամբողջացրել է իր գեղեցիկ լուքը նորաձեւ աշնանային գլխարկով ու պիջակով։ Կրքոտ դիրքով ներկայացած երգչուհին իր տեղադրած լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ երգչուհին իր միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գայթակղիչ տեսքով: Սյուզի Մելիքյանը լուսանկարում կարճ զգեստով էր, որը թույլ էր տալիս հիանալ աստղի սլացիկ ոտքերով:

Սյուզին ամբողջացրել է իր գեղեցիկ լուքը նորաձեւ աշնանային գլխարկով ու նավակ-կոշիկներով: Գեղեցկուհին որեւէ կերպ չի մեկնաբանել հրապուրիչ լուսանկարը:

 



© NEWS.am STYLE