Էմմին ներկայացել է սպորտային ոճում

12:47   16 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո ամուսնու եւ որդիների հետ բնակվում է ԱՄՆ-ում, Միկրոբլոգի իր էջում վերջին ժամանակներս փոքր-ինչ ակտիվացել է։ Նա տեղադրում է որդիների լուսանկարները, նրանց ժամանացի, հանգստի, զբաղվածության մասին լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաեւ իր առօրյայի մասին պատմող կարճ հոլովակներ, հմայիչ լուքերը։

Երգչուհին իր Instagram-ում  նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կարմիր, սպորտային հանդերձանքով եւ սպորտային, սեւ կոշիկներով։ Իր տեղադրած լուսանկարում Էմմին նստած է որդու քաղալիքի վրա))))

Նշենք, որ ավելի վաղ Էմմին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել «Կիսաբաց լուսամուտների» հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ:

Լուսանկարում Էմմին մեղմ ժպտում էր, իսկ Հրաչը ներկայացել էր բավականին դասական տեսքով, թրենդային արեւային ակնոցով:

Երգչուհին նաեւ մեկնաբանել է ժպիտ առաջացնող լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մեր ընկերությունը «պատուհան» չի ճանաչում»:



© NEWS.am STYLE