Գարիկ Մարտիրոսյանի կինը շամպայնի հանդեպ վերաբերմունքի մասին 

17:01   16 հոկտեմբերի, 2018

Եվ այսպես, Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է ուրախացնել իր Instagram-ի հետեւորդներին։ Այս անգամ Ժաննան որոշել է փիլիսոփայել շամպայնի եւ այդ խմիչքի նկատմամբ իր սիրո մասին)))))։

Միկրոբլոգի իր էջի հերթական լուսանկարը հայ երգիծաբանի կինը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Շամպայն առավոտյան խմում են կամ արիստոկրատները կամ դեգեներատները։ Մեկ բաժակից հետո ես ինձ արիստոկրատ ոմ զգում, սակայն ավել խմել չեմ պատրաստվում, չեմ ուզում ռիսկի դիմել», - գրել է Ժաննան։

Ավելի վաղ Ժաննան լուսանկար էր հրապարակել, որում Ժաննան ամուսնու հետ էր, իսկ այս զույգին մենք հատուկ սիրով ենք վերաբերում։

Գարիկը սեւ կոստյումով է, իսկ Ժաննան ընտրել է սեւ, շքեղ երեկոյան զգեստ։

«Զբոսնում ենք սեւերով», - մակագրել է Ժաննան իր լուսանկարը, չմանրամասնենք, թե որտեղ է գտնվում զույգը եւ ինչն է նշում։



© NEWS.am STYLE