Ռեփեր Offset-ը Cardi B-ին մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդե զարդ է նվիրել

18:07   16 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 11-ին ռեփեր Cardi B-ին դարձավ 26 տարեկան։ Երգչուհին ինճպես հարկն է մեծ շքեղությամբ է տոնել ծննդյան օրը ընկերների հետ, իսկ ահա նրա ամուսինը՝ դստեր՝ Kulture-ի հայր՝ ռեփեր Offset-ը մինչ այժմ էլ շարունակում է հիանալի նվերներ մատուցել նրան։

Ինչպես հայտնում է TMZ-ը, դեռ երկու ամիս առաջ ռեփերը դիմել էր հայտնի ոսկերչական Pristine Jewelers ընկերություն եւ խնդրել է կնոջ 26-ամյակի համար պատրաստել օրիգինալ եւ հատուկ մի զարդ։ Արդյունքում ստացվել է երեք մասին բաղկացած զարդ՝ ապարանջան, ականջօղեր եւ թեւնոց դստեր անունով։

Զարդերը պատրաստված են 100 կարատանոց ադամանդներով։ Հայտնի է, որ Offset-ը կլորիկ գումար է վճարել, որն ունի վեց զրո։

Ի դեպ, ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ իր ծննդյան օրը ամուսնուց սեքսուալ նվեր  է ցանկանում, ավելի կոնկրետ՝ նրա հետ 30 տարբեր դիրքերով սիրով զբաղվել նրա հետ։ Դեռ հայտնի չէ կարողացել է Offset-ը կնոջ ցանկությունը իրականացնել։



© NEWS.am STYLE