Սիրուշոյի ոճային street style-ը՝ Լիոնից

14:36   16 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն հայկական երգարվեստի այն երգչուհիներից է, ով, չնայած ոչ այնքան հաճախ է նորություններով հանդես գալիս, սակայն կարողանում է ներկայանալ միշտ նորովի ու հետաքրքիր լինել իր երկրպագուներին:

Իր Instagram-ում Սիրուշոն այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների:

Այս անգամ գեղեցկուհի երգչուհին իր լսարանին է ներկայացել բավականին շքեղ առօրյա հանդերձանքով: Սիրուշոն միկրոբլոգի իր էջում հրապարակած լուսանկարում կրում է սպիտակ վերնաշապիկ, ազատ, թեթեւ, սեւ, լայն զգեստ։ Երգչուհու կերպարն ամբողջանցնում է արեւային ակնոցը։

Հմայիչ լուսանկարին կից Սիրուշոն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանույունը․ «Շոուի հաջորդ օրը»։ Ապա հեշթեգերում նշել է քաղաքի անունը, որտեղ նա այժմ գտնվում է՝ #Լիոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գեղեցկուհի-երգչուհին իր լսարանին էր ներկայացել բավականին շքեղ առօրյա հանդերձանքով: Սիրուշոն իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում մարմինն ընդգծող սեւ տաբատով, բլուզով ու մարմնագույն վերարկուով էր, իսկ ոճային street style-ը նա ամբողջացրել էր թրենդային այեւային ակնոցով ու բանդանայով:



© NEWS.am STYLE