Օլգա Բուզովայի պատվին ուզում են օդանավակայան անվանակոչել

20:45   16 հոկտեմբերի, 2018

Դե ինչ, այս օրը եւս եկավ: Օլգա Բուզովայի վարկանիշն այնքան է բարձրացել, որ հասել է իր գագաթնակետին: Ինչպես հայտնում է «КП»-ն, երգչուհի-հաղորդավարուհի Բուզովայի պատվին ուզում են անվանակոչել Թաթարստանի օդանավակայաններից մեկը:

Ինչպես հայտնի է, որոշ ռուսական օդանավակայնների անուններ որոշել են կնքել երկրի հեղինակավոր անձանց անուններով: Ցուցակում 45 անունների կողքին հայտնվել են նաեւ Թաթարստանի երկու օդանավակայաններ:

Դեռ հստակ հնարավոր չէ ասել, թե ում պատվին դրանք կանվանակոչվեն: Թաթարստանի բնակիչները ակտիվորեն մասնակցում են քննարկումներին՝ առաջարկելով զանազան տարբերակներ՝ հիշատակելով մշակույթի ականավոր գործիչներից ու քաղաքական գործիչներից մինչեւ էստրադայի ներկայացուցիչների:



Օրինակ, Կազանի օդանավակայանը առաջարկվել է կոչել Լենինի, Շալյապինի, Ալեքսանդր Բուտլերովի, Ռուդոլֆ Նուրիեւի անուններով:

Նաեւ գտնվել են այնպիսի մարդիկ, ովքեր առաջարկել են օդանավակայանը կոչել Իվան Ահեղի, Չինգիզխանի անուններով: Այնպես որ, Օլգա Բուզովայի անունով օդանավակայան անվանակոչելն այդքան էլ խելահեղ միտք չի թվում: Իհարկե, այս գաղափարը իրագործել ցանկացողների թիվը դեռ զգալի չէ:



© NEWS.am STYLE