Ռոզի Ավետիսովան՝ գայթակղիչ կերպարում

15:36   16 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Այսօր դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է Հրանտ Թոխատյանի հետ, նրանք բեմում են։ Ռոզին ներկայացել է երկարաճիտ կոշիկներով եւ գայթակղիչ հանդերձանքով։ Լուսանմարին կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։՛

Նշենք, որ ավելի վաղ Ռոզին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ամբողջովին կերպարանափոխված: Իր տեղադրած լուսանկարում նա անճանաչելի էր. մազերը թաքցրել էր սպորտային գլխարկի տակ, կրում էր մուգ գույնի տաբատ, ամառային, սեւ վերնաշապիկ, իսկ նրա կերպարը լրացնում էին սպորտային կոշիկները: Նա նստած էր մեքենայի մեջ: Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել:

Հիշեցնենք, որ Ռոզին այժմ նկրահանվում է «Բալենի» հեռուտասերիալում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE