Մարինկա Խաչատրյանի ու նրա սիրելիի գրկախառնությունը

16:45   16 հոկտեմբերի, 2018

Երիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ամառային հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է իր սիրելիի հետ։ Սիրահարները ջերմ գրկախառնված են, իսկ նրանց հայացքներից սեր է հորդում։

Լուսանկարներն ըստ երեւույթին նրանց նշանադրության արարողությունից է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երիտասարդ դերասանուհին իր Instagram-ի Story բաժնում լուսանկար էր հրապարակել, որում Մարինկան իր էջի հետեւորդների ու երկրպագուներին ներկայացրել էր  իր հմայիչ, տաք աշնանային լուքը: Կապուտաչյա գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում էր ծաղկավոր ագեստ եւ բարձրակրունկ կոշիկներ: Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE