Մհերի ու նորածին որդու ջերմ լուսանկարը

18:45   16 հոկտեմբերի, 2018

Երգիչը Instagram-յան հարթակն օգտագործում է ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ հրապարակելու, այլեւ նոր նախագծեր ներկայացնելու, իր մտքերով կիսվելու համար:

Վերջերս նա իր միկրոբլոգում կիսվել էր ուրախալի լուրով։ Նա որդի է ունեցել, երեխային անվանել են Անդրանիկ։ Երգիչը հրապարակել էր լուսանկար, որում երեւում էր նորածնի ձեռքը եւ նրա տվյալները։

Այս անգամ երգչը ջերմ լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ, որին նայելիս ակամայից ժպտում ես:



Երգչը նաեւ մեկնաբանել է սիրառատ լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Անդրանիկ Մհերովիչը քնած է»։

Լուսանկարներից մեկում էլ աստղային հայրիկի ու փոքրիկի կողքին նաեւ Մհերի կինն է պատկերված:



© NEWS.am STYLE