Դիանա Գրիգորյանը՝ գրավիչ տեսանյութում

19:45   16 հոկտեմբերի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Գրեթե ամեն օր թարմ լուսանկարներ է տեղադրում միկրոբլոգի իր էջում, որոնք պատմում են Դիանայի աշխատանքի, հանգստի եւ, առհասարակ, առօրյայի մասին:

Այսօր հմայիչ Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացրել է բավականին հրապուրիչ տեսանյութ, որում նա ժպտում է տեսախցիկին՝ Ռիհանայի երգի ներքո:

View this post on Instagram

A post shared by Diana Grigorian (@grigorianofficial) on

Հաղորդավարուհի-սցենարիստը ներկայացել է բավականին նուրբ ու իրեն համապատասխան դիմահարդարմամբ: Նրա վարսերը, ինչպես հաճախ է պատահում, ալիքաձեւ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում գեղեցիկ լուսանկար էր հրապարակել եւ մեկնաբանել էր այն՝ հրապարակմանը կից խոսելով հաճելի աշխատանքի մասին: Նա գրել էր. «Կա՞ ավելի հաճելի բան քան սիրած աշխատանքով զբաղված լինելը... իհարկե ոչ, սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ խումբը, սիրում եմ իմ դերասաններին. բարի, հարթ ու առողջ աշխատանքային շաբաթ բոլորիս»:

 



© NEWS.am STYLE