Շուշաննա Թովմասյանն ամուսնացել է (ֆոտո)

20:05   16 հոկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսում նորությունների ու հետաքրքիր իրադարձությունների պակաս չի զգացվում: Այս անգամ  Instagram-յան հարթակում հանդիպեցինք ուրախալի մի լուրի:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են:





Այդ մասին տեղեկանում ենք դերասան-հումորիստ Մկրտիչ Արզումանյանի` Instagram-ում հրապարակած լուսանկարից, որին կից նա շնորհավորել է զույգին. «Երջանկություն նորապսակներին։ Վահե ջան, Շուշ ջան, սիրով և երջանկությամբ լի տարիներ եմ մաղթում»։



Նորապսակների հետ լուսանկարով կիսվել է նաեւ դերասան Բեն Ավետիսյանը: Նա Instagram- ում գրել է. «Շնորհավորում եմ իմ լավ ընկերներին՝ ցանկանալով երջանկություն եւ անսահման սեր»։



Լուսանկարների ենք հանդիպում նաեւ Շուշաննայի միկրոբլոգում:







© NEWS.am STYLE