Արփի Գաբրիելյանը շիկահեր է դարձել

22:15   16 հոկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսում կան սեւահեր գեղեցկուհիները, որոնց շեկ վարսերով պատկերացնելու համար շատերիս երեւակայությունը պարզապես չի հերիքի:

Հենց նրանցից է հաղորդավարուհի, դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Սակայն, հանուն Ֆուլ Հաուսի դերասանուհին համարձակ քայլի է դիմել՝ դառնալաով շիկահեր: Իհարկե պետք է թույլ տալ նաեւ այն հավանականությունը, որ գուցե սա ընդամենը կեղծամ է: Այնուամենայնիվ, կերպարը բավականին անսպասելի է:



Նա լուսանկարներ է հրապարակել Instagram-յան էջի story բաժնում: Դերասանուհին նաեւ մակագրել է լուսանկարները, հայտնելով, որ Ֆուլ Հաուսում կարող ենք սպասել նոր հերոսի, որին, հավանաբար, կմարմնավորի հենց Արփին:



Լուսանկարներից մեկում պատկերված է նաեւ Մուշեղի դերակատար Գրիգոր Դանիելյանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին իր Instagram-ի էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում բավականին էլեգանտ կերպարում էր ներկայացել:

Նա ներկայացել էր պուտավոր ճերմակ զգեստով ու լայնեզր՝ լեդիին վայել գլխարկով: Արփին լուսանկարներին կից նաեւ մեկնաբանություն էր թողել, որով անգլերեն լեզվով նշել էր, որ պարզապես սիրահարված է լուսանկարներին:



© NEWS.am STYLE