«Շերլոք»-ի ստեղծողները կպատմեն Դրակուլայի մասին

22:45   16 հոկտեմբերի, 2018

«Շերլոք» աղմկահարույց սերիալի ստեղծողներ Սթիվեն Մոֆաթը եւ Մարկ Գետիսը Netflix-ի համար նոր սերիալ են պատրաստվում ստեղծել: Սերիալը կպատմի կոմս Դրակուլայի մասին, իսկ գործողությունները կծավալվեն 1897 թվականին:



BBC-ն պատվիրել է մեկ ու կես ժամ տեւողությամբ երեք սերիա: Ինչպես հայտնում է Gazeta-ն Մոֆաթը կաշխատի «Շերլոք»-ից մեզ արդեն հայտնի Շերլոք Հոլմսի եղբոր դերակատարի՝ Մարկ Գետիսի հետ:

Այս անգամ անցյալում կատարվող գործողությունները ստեղծողները չեն տեղափոխի մեր օրեր: Սակայն, դատելով «Շերլոք»-ի գրանցած հաջողությունից, դա չի ազդի ապագա սերիալի վարկանիշի վրա:



Մոֆաթը մինչ «Շերլոք»-ը արդեն հայտնի էր բրիտանական կինոաշխարհի գլուխգործոցի սցենարի հեղինակը լինելով: Խոսքը իհարկե անկրկնելի «Դոկտոր Ով» սերիալի մասին է: Գիտաֆանտաստիկ սերիալը ստեղծվել է 1963-ին ու մինչ օրս ամենադիտվողներից մեկն է:



© NEWS.am STYLE