Աստղիկ Սաֆարյանը՝ նոր հրապուրիչ ֆոտոշարքում

23:45   16 հոկտեմբերի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական երգարվեստի այն ներկայացուցիչներից է, որոնց ոչ միայն ձայնով, այլեւ ոճի նուրբ ընկալմամբ ու ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում նոր լուսանկարներ ու կերպարներ, որոնցով հաճախ ուրախացնում է իր երկրպագու-հետեւորդներին:



Լուսանկարներում Աստղիկի վարսերը ալիքաձեւ են, ինչպես նրան վերջերս հաճախ ենք տեսնում: Երգչուհին մինիմալիստական ու միեւնույն ժամանակ շքեղ սեւ զգեստով է:







Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին այսօր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, նոր լուսանկար էր տեղադրել, որում Աստղիկը ներկայացել էր շքեղ տեսքով: Նա կրում էր ոսկեգույն, զոլավոր, մինչեւ գոտկատեղը հասնող տաբատ, սեւ վերնազգեստ: Հմայիչ լուսանկարին կից որեւէ մեկնաբանություն Աստղրիկը չէր թողել:





 



© NEWS.am STYLE