40-ամյա Նիկոլ Շերզինգերը վայելում է հանգիստը ծովափում

00:10   17 հոկտեմբերի, 2018

Օրերս 40-ամյա երգչուհի, մոդել, դերասանուհի Նիկոլ Շերզինգերը ուրախացրել է իր Instagram-յան հետեւորդներին՝ բիկինիով լուսանկարների շարք հրապարակելով:



Լուսանկարներում կրքոտ սեւահերը իր հանգիստն է վայելում Հավայան կղզիների ափերից մեկում: Ի դեպ, սեպտեմբերի վերջին նա Սոչիում համերգ էր ունեցել ու, թերեւս, հանգստի ու լիցքաթափվելու կարիք էր զգում:



Հետեւորդները տեսնելով լուսանկարները եւս մեկ անգամ համոզվել են, որ Նիկոլի համար տարիքն ավելին չէ, քան ընդամենը թիվ: Գեղեցկուհուն հաջողվում է պահպանել շլացնող մարմինն ու երիտասարդությունը:



Հայտնի է, որ երգչուհին պարբերաբար սպորտով է զբաղվում:



© NEWS.am STYLE