ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր անհանգստանալու առիթներ կունենաք: Ձեր մտերիմները, ում աջակցության վրա դուք հույս էիք դրել, չեն կատարի իրենց խոստումները, ինչը ձեզ չափազանց կտխրեցնի: 

ՑԼԵՐ 

Այսօր ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կլինի: Այնուամենայնիվ, արժե մտածել սեփական անվան մասին, քանի որ չարամիտ մարդկանց ասեկոսեները լուրջ հարված կարող են հասցնել ձեզ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երեկոն ցանկալի է նվիրել ընտանիքի եւ սիրելիների գրկում հանգստանալուն. ձեզ հարկավոր է վերականգնել ուժերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ավելին, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին իսկ հայացքից: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարեհաջող կլինի ռոմանտիկ հանդիպումների համար, ճիշտ է՝ շատ կծախսեք, բայց արդյունքը դրական կլինի: 

ԿՈՒՅՍԵՐ

Անձնական հարաբերությունների տեսակետից Կույսերի մոտ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ Ձեր երկրորդ կեսի հետ: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար հեշտ օր չի լինի, բայց կպահպանեք ձեր հանգստությունը եւ կհաղթահարեք օրվա բոլոր փորձությունները: Հնարավոր է՝ կատարվեն ձեր ամենաթանկ երազանքները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների մոտ չափազանց բարձր ինտելեկտուալ ներուժ կնկատվի: Ճիշտ է, դժվար թե շատ հաջողակ լինեն անձնական տեսակետից: Գործնական հարաբերությունները կհաստատվեն հեշտությամբ, իսկ ռոմանտիկ տեսակետից՝ ոչ այնքան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր կյանքում մի տհաճ միջադեպ կպատահի, սակայն դրա շնորհիվ մեծ դասեր կքաղեք: Օրինակ` այն, որ պետք չէ ձեր ընկերոջը ձեզանից շատ սիրեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կանեք մի քանի րոպե տրամադրեք եւ զրուցեք սիրելիի հետ: Հավատացեք` այդ զրույցն ավելի շատ բաներ կարող է փոխել, քան ձեր կտրուկ գործողությունները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր միտքն ու սիրտը ոչ մի կերպ չեն կարողանա բանակցել, անգամ եթե շատ տանջվեք: Բայց, այնուամենայնիվ, լավ կլիներ, որ սիրտը մի փոքր զիջեր մտքին: Անգամ սիրելին չի կարողանա օգնել ձեզ այդ հարցում:

ՁԿՆԵՐ

Այսօր լավ կանեք հույսը չդնեք ձեր ներքին ձայնի վրա, այն ձեզ չի օգնի: Փոխարենը` վստահեք սիրելիին եւ մտերիմներին: Նրանց խորհուրդները կօգնեն խուսափել օրվա տհաճ միջադեպերից:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE