Լեդի Գագան կամուսնանա իր մենեջեր Քրիսթիան Կարինոյի հետ

11:11   17 հոկտեմբերի, 2018

Եվ այսպես՝ երեկ արդեն ներկայացրել էինք Elle Women in Hollywood մրցանակաբաշխության արարողությունը, որն անցկացվել է Լոս Անջելեսում, որտեղ Four Seasons հյուրանոցում հանձնվեցին Հոլիվուդի ամենաազդեցիկ կանանց պարգեւները: Ջենիֆեր Լոպես, Շարլիզ Թերոն, Լեդի Գագա, Կիրա Նայթլի, Քեյթ Բեքինսեյլ, Ջեյմս Քորդեն եւ շատ այլ աստղեր դարձան մրցանակաբաշխության հյուրերն ու դափնեկիրները:

Բայց ահա մի հետաքրքիր մանրամասնի միայն հիմա ուշադրություն դարձրինք:

32-ամյա Լեդի Գագան, որը կարմիր գորգի վրա երեւաց սիրեցյալի՝ 49-ամյա մենեջեր Քրիսթիան Կարինոյի հետ, իր՝ դափնեկիր լինելու մասին հայտարարելուց հետո բեմում ելույթի ժամանակ շնորհակալություն հայտնեց Քրիսթիանին՝ նրան անվանելով իր փեսացու:

Մամուլը կռահել էր սիրահարների ամուսնանալու ծրագրերի մասին, սակայն զույգը այդ ենթադրությունները չէր մեկնաբանում:

Երբ դրանից հետո նշանադրության մասին նրան հարց տվեցին People ամսագրի ներկայացուցիչները, նա չժխտեց եւ հաստատեց, որ իսկապես Քրիսթիանի հետ ամուսնանում է:

  Լուսանկարները՝ Getty-ի, REX-ի, Shutterstock-ի, WWD-ի

 



© NEWS.am STYLE