Քանյե Ուեսթը Ուգանդայի երեխաներին Yeezy ապրանքանիշի ավելի քան 100 զույգ կոշիկ է նվիրել․ Քիմն ամուսնու հետ բարեգործական ակցիա են կազմակերպել

12:25   17 հոկտեմբերի, 2018

Ինչպես հայտնի է, Քիմ Քարդաշյանն ու  Քանյե Ուեսթը գտնվում են Ուգանդայում, որտեղ հայտնի զույգը հանդիպել է երկրի նախագահի  հետ ու Քանյեն նրան նվիրել է իր ապրանքանիշի մի զույգ կոշիկ։

Նախագահի հետ հանդիպման ժամանակ Քանյեն հայտարարել է, որ ցանկանում է յոթ երեխա ունենա, ինչը Քիմին ապշեցրել է։

Ամուսինները հանդիպումից հետո ուղղաթիռով ուղաեւորվել են բարեգործական միջոցառման, որտեղ Քանյեն հավաքված երեխաներին ավելի քան հարյուր զույգ իր ապրանքանիշի կոշիկ է նվիրել  (նման կոշիկների զույգն արժե 400 դոլար)։

Ինչպես հայտնում է TMZ-ը, հենց Քիմն ու Քանյեն հայտնվել են միջոցառմանը, երեխաները ուրախությամբ նետվել են դեպի նրանց։ Քանյեն նույնիսկ մի քանի երգ է երգել, բայց ամեն ինչ ընդհատվեց այն ժամանակ, երբ Քիմի օգնականները կոշիկներով լի պայուսակ բերեցին։Թե ինչ է կատարվել պետք է դիտել տեսանյութում։

Իսկ Քիմը, ում գրկում էր նաեւ որդին Սեյնթը, արդեն լքելով միջոցառումը տեղի լրագրողներին ասել է, որ հիացած է երկրի գեղեցկությամբ։



© NEWS.am STYLE