73-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին հղի՞ է

15:32   17 հոկտեմբերի, 2018

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։

Ինչպես գրում է «КП»-ն, Բրուխունովան նոր խոսակցությունների առիթ է տվել։ Վերջին համերգներից մեկի ժամանակ Պետրոսյանը ներկայացել է Բրուխունովայի հետ։ Զույգին նկատել են պատահական անցորդների տեսախցիկները, որոնք զույգին նկարահանել են իրենց հեռախոսով։

Սիրողական տեսանյութում (որակը համապատասխան է) հեշտ կարելի է ճանաչել Պետրոսյանին։ Նրա ետեւում թաքնված, արագ քայլերով նկատվում է Տատյանան։ Ամենայն հավանականությամբ Տատյանան վերջին շրջանում քաշ է հավաքել։ Տեսանյութում երեւում է նրա թմբլիկացած կազմվածքը՝ վերարկուի ներսից։ Բրուխունովայի պարանոցին նկատվում է երկար շարֆ, որը փակում է նրա որովայնը։ Այնպիսի տպավորություն է, ասես նա հատուկ է թաքնվում։ Ամենայն հավանականությամբ աղջիկը հղի է։

Պետրոսյանի օգնականի տարօրինակ վարքը լրատվականի աշխատակիցները գնահատել են, որպես կազմվածքի քողարկում՝ ազատ հանդերձանքի օգնությամբ։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվգենի Պետրոսյանը անհավանական առատաձեռն է Տատյանա Բրուխունովայի հանդեպ։ Իբր անցած տարի երգիծաբանի օգնականը, ով հանդիսանում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, աշխատել է ավել իքան 10,5 միլիոն ռուբլի։ Ընթացիկ տարվա ընթացքում Տատյանայի աշխատած գումարը կազմում է 7,8 միլիոն ռուբլի, մոտավորապես 854 230 ռուբլի ամսական։ Միայն մարտ ամսին նրա եկամուտը կազմել է 350 000 ռուբլի։

 



© NEWS.am STYLE