Էմինեմը նշում է 46-ամյակը. ռեփերի ամենահիթային ստեղծագործություններից 5-ը՝ NEWS.am STYLE-ի ընտրությամբ

13:34   17 հոկտեմբերի, 2018

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ծննդյան 46-ամյակն է նշում ամերիկացի ամենահայտնի ռեփերներից մեկը՝ Մարշալ Բրյուս Մեթերսը, նույն ինքը՝ Էմինեմը:

Էմինեմի ձայնասկավառակները տարբեր տարիներին մեծ թվով վաճառք են գրանցել: Ռեփերը հատկապես մեծ հաջողության հասավ 2000-ականների սկզբին: Էմինեմին ճանաչում բերեց 1999 թ-ին լույս տեսած The Slim Shady LP ալբոմը, որը ռեփերին բերեց առաջին «Գրեմմի» մրցանակը:

Բացի ռեփից՝ Էմինեմն այլ գործունեություն էլ է ծավալում: Նա ունի իր սեփական ձայնագրման ստուդիան եւ ռադիոկայանը: Ռեփերը նաեւ նկարահանվել է ֆիլմերում՝ «8 մղոն», «Լվացքատուն», «Հարցազրույց» եւ այլն:

Էմինեմի հայտնի ստեղծագործություններից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Լուսանկարները՝ Էմինեմի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE