Ռոբ Քարդաշյանը կտրուկ նիհարել է․ Քիմ Քարդաշյանի եղբայրը թաքնվում է հասարակությունից

17:12   17 հոկտեմբերի, 2018

Երբ խոսքը գնում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մասին, ապա ԶԼՄ-ները գրում են Քիմի, Քորթնիի, Քլոեի, Քենդալի եւ Քայլիի մասին, շատ հազվադեպ Ռոբ Քարդաշյանի մասին։

31-ամյա Ռոբը, ով պապարացիների ուշադրության կենտրոնում էր գտնվում, երբ սիրավեպ ուներ Բլեք Չայնայի հետ, այժմ թաքնվում է լրատվամիջոցներից  եւ խուսափում է հրապարակային միջոցառումներից։

Ռոբը հաճախ է պայքարում ավելորդ քաշի դեմ եւ ահա, ինչպես գրում է Entertainment Tonight-ը, տղան լրջորեն զբաղվում է իր առողջությամբ, քանի դեռ նրան ոչ ոք նրան չի հիշում։

Հրատարակության աղբյուրները հայտնում են, որ Ռոբը երկու ամսում նիհարել է 20 կիլոգրամով։ Ռոբն այժմ պրոֆեսիոնալ մարզիչ ունի, ով նրա հետ աշխատում է մարզասրահում, ինչպես նաեւ Քիմի եղբայրը օգտվում է դիետոլոգի ծառայություններից։ Ռոբը որոշել է իրեն հավաքել եւ լրջորեն զբաղվել իրենով։

«Նա պետք է ամբողջությամբ փոխի իր կյանքը։ Պետք է վերաիմաստավորի այն։ Նրա մոտ ոչինչ չէր ստացվում, հարաբերությունները չէին ստացվում, իրավիճակը վերահսկումից դուրս էր եկել, Ռոբի համար կարեւոր էր պապարացիների տեսախցիկներից հեռու մնալ։  Նրա կյանքն այժմ ամբողջովին փոխվել է», - հայտնում են աղբյուրները՝ նշելով, որ Ռոբն այժմ հարթել է իր հարաբերությունները քույրերի հետ։

 

 

Լուսանկարները՝  Broadimage, REX, Shutterstock

 



© NEWS.am STYLE