Շքեղ Էլեն Ասատրյանը վառ դիմահարդարմամբ

16:02   17 հոկտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով:

Միկրոբլոգի իր էջում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ դերասանուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ։ Գեղոցկուհի դերասանուհին հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել էր սեւ, ուլտրակարճ զգեստով, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը: Էլենի կերպարը լրացնում էին նրա սեւ բարձրակրունկները: Գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել էր հետեւյալ գրառումը.

«Մեր թևերն ամենահարազատ ձեռքերն են ջարդուփշուր արել: Բարձրացրել, հասցրել ամպերին ու բաց թողել առանց նախազգուշացման:

Մեզ ծնկի է բերել անտարբերությունը հենց նրանց, ովքեր ժամանակին համբուրել են մեր վերքերը:

Մենք փորձել ենք փնտրել մեր սխալներն այնտեղ, ուր թերացել են միայն իրենք: Ու ներել ենք անգամ այնտեղ, ուր մեզ հաստատ նույնը չէր ներվի: Մեզ կշտամբել են ճիշտ այնքան, որքան պետք էր գնահատել:

Մեր երազանքները թաղվել են այն հողում, որում ծիլ են տվել առաջին մեր հույսերը, որում ծնվել է, գուցե, առաջին մեր սերը:

Մենք տվել ենք ավելին, քան ստացել ենք, ու զարմանալիորեն շատերիս դա հերիքել է…»:

 



© NEWS.am STYLE