Սթիվեն Քոլբերի շոուի ժամանակ ծաղրել են Մելանյա Թրամփին

19:19   17 հոկտեմբերի, 2018

Հանրահայտ հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերը իր The Late Show with Stephen Colbert հաղորդման ընթացքում զանգահարել է «Մելանյա Թրամփին», որի հետ քննարկել է ԱՄՆ առաջին տիկնոջ վերջին հարցազրույցը: Դրա ժամանակ Մելանյան ամուսնու դավաճանություններին վերաբերող հարցին կարճ պատասխանել էր՝ «Մեզ մոտ ամեն բան նորմալ է»:

Իսկ ահա դերասանուհին շոուի ժամանակ նույն հարցին պատասխանել է, որ թքած ունի, թե ում հետ է իր ամուսինը քնում, եւ գուցե ավելի նախընտրելի կլինի, եթե ինքն իր հետ քնի:

«Ես մեր ամուսնության առաջին օրվանից երջանիկ եմ», -  հայտարարել է «Մելանյան» ու սկսել է գոռալ:

Եթե անգլերեն գիտեք, դիտեք, շատ զվարճալի է:



© NEWS.am STYLE