Անջելինա Ջոլին դստերը կարատեի է տարել

20:24   17 հոկտեմբերի, 2018

Անջելինա Ջոլին դստերը՝ Վիվյենին գրանցել է կարատեի դասերի:

10-ամյա աղջնակին պապարացիները նկատել են մայրիկի հետ Լոս Անջելեսում:



43-ամյա դերասանուհին բավականին բարձր տրամադրություն է ունեցել, չնայած այն բանին, որ արդեն 2 տարի է ձգվում է իր եւ Բրեդ Փիթի ապահարզանի գործը:

Աստղերը ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ 17-ամյա Մեդոքսի, 14-ամյա Պակսոնի, 13-ամյա Զահրայի, 12-ամյա Շայլոյի եւ 10-ամյա Վիվյենի ու Նոկսի խնամակալության հարցի շուրջ:



Դեռեւս ապահարզանի այս պատերազմում հաղթանակը ժպտում է 54-ամյա հոլիվուդյան սրտակեր Փիթին: Իսկ Ջոլին հնարավոր ամեն բան անում է, որ նախկին ամուսինը հնարավորինս քիչ շփվի երեխաների հետ:

Այս պահին գործընթացը ամփոփիչ փուլ է մտնում, ու շուտով բոլորս կիմանանք, թե ինչպես է ավարտվելու Հոլիվուդի ամենանախանձելի զույգի ճակատագիրը:

 

                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail

                                                                                Լուսանկարները՝ Coleman-Ryner-ի



© NEWS.am STYLE