Շիկահեր Արփի Գաբրիելյանի հմայիչ լուսանկարը

17:32   17 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին երկրպագուները կրկին տեսնում են «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց նա չի դադարում միկրոբլոգի իր էջում ներկայացնել իր առօրյայից, աշխատանքից, հանգստից կադրեր, հմայիչ ու գայթակղիչ լուսանկարներ, որոնք արվում են տարբեր ֆոտոշարքերի ընթացքում։

Հայկական շոու-բիզնեսում կան սեւահեր գեղեցկուհիները, որոնց շեկ վարսերով պատկերացնելու համար շատերիս երեւակայությունը պարզապես չի հերիքի:

Արփին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, որում նա ներկայացել է կրկին շեկ վարսերով։ Հմայիչ լուսանկարին կից սական, Արփին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին իր Instagram-ի էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում բավականին էլեգանտ կերպարում էր ներկայացել:

Նա ներկայացել էր պուտավոր ճերմակ զգեստով ու լայնեզր՝ լեդիին վայել գլխարկով: Արփին լուսանկարներին կից նաեւ մեկնաբանություն էր թողել, որով անգլերեն լեզվով նշել էր, որ պարզապես սիրահարված է լուսանկարներին:

 



© NEWS.am STYLE