Բիկինիով Քորթնի Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին

19:47   17 հոկտեմբերի, 2018

Քորթնի Քարդաշանն առաջին անգամը չէ, որ ապացուցում է՝ լինելով Քարդաշյան-Ջեններ քույրերից ավագը, 39-ամյա հեռուստաաստղը չի զիջում նրանց իր սեքսուալությամբ:

Այս անգամ եւս հայազգի հեռուստաաստղը հպարտացել է իր սլացիկ կազմվածքով՝ ներկայացնելով կադրեր իր հերթական հանգստից: Կարծես իզուր չէ, որ երկրպագուները նրան մշտապես մեղադրում են անգործության մեջ:



Թերեւս, Քորթնիի միակ հոգսը բիկինի ընտրելն է: Դե ինչ, այս անգամ նա Instagram-յան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում սեւ բիկինիով է ու թռչկոտում է:



Երկրպագուներին հիացրել է 39-ամյա կնոջ աննկարագրելի շքեղ մարմինը: Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ 39-ամյա հեռուստաաստղին տեսել էին ռեալիթի-շոուի նկարահանումների տաղավար գնալիս: Նա բաց ու պատառոտված ջինսե տաբատով ու սեւ թափանցիկ տոպով էր, որի տակից երեւում էր հեռուստաաստղի սեւ ներքնազգեստը:



© NEWS.am STYLE