Սիրուշոյի ոճային ու յուրահատուկ street style-ը Լիոնում

20:50   17 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն հայկական երգարվեստի այն երգչուհիներից է, ով, չնայած ոչ այնքան հաճախ է նորություններով հանդես գալիս, սակայն կարողանում է ներկայանալ միշտ նորովի ու հետաքրքիր լինել իր երկրպագուներին:

Սիրուշոյի Instagram-ը վերջին ժամանակահատվածում բավականին ակտիվացել է: Այս անգամ գեղեցկուհի երգչուհին իր լսարանին է ներկայացել բավականին յուրահատուկ առօրեական հանդերձանքով:



Սիրուշոն լուսանկարնում զբոսնում է Լիոնի մայր եկեղեցու՝ Սուրբ Հակոբ եկեղեցու շրջակայքում: Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու՝ հրապարակմանը կից թողած մեկնաբանությունից: Նա սեւ զգեստով, սպիտակ շապիկով ու սպորտային կոշիկներով է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մինչ Լիոն գնալը լուսանկարվել էր օդանավակայանում: Instagram-ում նա լուսանկար էր հրապարակել, որում նա առօրյա, գեղեցիկ, սպորտային հագուստով եւ կոշիկներով էր։ Երգչուհին իր տեղադրած հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չէր թողել, սակայն նա օգտագործել էր «Դեպի Լիոն, համերգ» անգլալեզու հեշթեգերը:



© NEWS.am STYLE