Քենդալ Ջենների անսպասելի «քյարթու» կերպարը

21:45   17 հոկտեմբերի, 2018

Աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկին՝ Քենդալ Ջեներին հաճախ կարելի է տեսնել նորաձեւության ցուցադրություններին, շաբաթներին եւ աշխարհի ամենաոճային կենտրոններում:

Սակայն արի ու տես, որ երբեմն համաշխարհային նորաձեւության աստղերը կարող են անսպասելիորեն զարմացնել մեզ: Ընդհանրապես, Քենդալին հաճախ կարելի է տեսնել էլեգանտ ոճում, բայց այս անգամ նա ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում կքանստած է:



Եթե աստղի դիրքին գումարենք նաեւ դեմքի արտահայտությունն ու սրածայր կոշիկները, ապա հնարավոր չէ չասոցացնել նրա կերպարը, այսպես ասած, «քյարթու» ոճի հետ:



Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ գրելով. «Սուպերտաք, սուպերհարմար, պարզապես սուպեր»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սուպերմոդելին տեսել էին Նյու Յորքում զբոսնելիս: Նա նախընտրել էր կիսաթափանցիկ նարնջագույն բլուզ, որը բավականին համարձակ ընտրություն էր:



© NEWS.am STYLE