Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել անծանոթ մերկ տղամարդու հետ

22:15   17 հոկտեմբերի, 2018

Ինչեր ասես, որ չի անի 37-ամյա ռեալիթի-շոուի աստղը, որպեսզի միշտ հետաքրքիր լինի իր երկրպագուներին: Իհարկե, այս ջանքերը նաեւ նրա բիզնեսի առաջխաղացման համար են:

Այս անգամ հայազգի սկանդալային հեռուստաաստղը հերթական լուսանկարով գովազդել է կոսմետիկ միջոցների սեփական հավաքածուն: Ուշագրավ է այն, որ Քիմի լուսանկարում մերկ տղամարդ կա, որը բացարձակ նման չէ աստղի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին:



Հանուն արդարության փաստենք, որ Քիմի այս լուսանկարն ավելի շատ քննադատությունների է արժանացել նրա ինստագրամյան էջում, քան հիացմունքի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը Instagram-ում հրապարակել էր հերթական կրքոտ լուսանկարը: Դրանում աստղը ներկայացել էր մարմինն ընդգրկող վարդագույն ուլտրկակարճ զգեստով:



Գեղեցկուհին վարսերը բաց էր թողել ուսերին, ինչը նրան եւս մեկ անգամ շքեղություն էր հաղորդել:



© NEWS.am STYLE