Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է շքեղ տեսքով

23:45   17 հոկտեմբերի, 2018

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին գրեթե միշտ հայտնվում է համաշխարհային նորաձեւության ամենազիլ երեկույթների կիզակետում:

Այս անգամ Էմիլին ներկայացել է Նյու Յորքի երեկույթներից մեկին ու զարդարել է միջոցառումն իր յուրահատուկ տեսքով:



27-ամյա սուպերմոդելը նախընտրել է սատինե տոպ ու տաբատ: Սեւ ու սպիտակ գույների դասական համդրությունը էլեգանտություն ու շքեղություն է հաղորդել մոդելին:





Նա իր կերպարն ամբողջացրել է տուփ-պայուսակով, որը վերջերս չաձազանց ակտուալ է: Էմիլիի դիմահարդարումը նուրբ ու բավականին զուսպ է եղել:



                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail

                                         Լուսանկարները՝ startraksphoto, splash, Instagram, Getty



© NEWS.am STYLE