Քլոե Քարդաշյանը «պաշտպանել է» պլյուս չափի կանանց

23:15   17 հոկտեմբերի, 2018

Քարդաշյան-Ջեններ գերդաստանի 35-ամյա ներկայացուցիչ Քլոե Քարդաշյնաը անցել է մարմինը կատարելագործելու փուլերով ու արել է դա  նույնիսկ մի քանի անգամ:

Թեեւ դստեր՝ Թրուի լույս աշխարհ գալուց հետո Քլոեն վերադարձել է իր համար կատարյալ պարամետրերին, սակայն միեւնույնն է, նա շարունակում է ոգեշնչել պլյուս չափի կանանց:



Այս անգամ հայազգի հեռուստաաստղն իր Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում, կարելի է ասել, գրկախառնված է ջինսե տաբատների հետ: Սա կլիներ հերթական զվարճալի լուսանկարը, եթե մեկնաբանությունների դաշտում մի կին չհարցներ, արդյոք այդտեղ կան պլյուս չափի կանանց համար նախատեսված տաբատներ:



Քլոեի պատասխանը բազմաթիվ հավանումներ է հավաքել: Նա պատասխանել է, որ կանանց այլեւս չի կարելի հուշել, թե ինչ չափերի նրանք պետք է լինեն, հագուստը պետք է նախատեսված լինի նրա համար, որ կինը այն կրի եւ ոչ թե հակառակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն  իր Instagram-յան էջում ընտանեկան լուսանկարների զվարճալի ու ջերմ շարք էր հրապարակել դստեր՝ Թրուի հետ: Լուսանկարներից մեկում աստղային մայրիկը համբույր էր ուղարկում երկրպագու-հետեւորդներին, իսկ դուստրը զարմացած նայում էր տեսախցիկին: Լուսանկարին կից Քլոեն իր հետեւորդներին բարի լույս էր մաղթել: 



© NEWS.am STYLE