Ալեքսիս Օհանյանը Bloomberg հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել

10:17   18 հոկտեմբերի, 2018

Շարունակում ենք հետեւել այն ամենին, ինչ անում է Ալեքսիս Օհանյանը։

Այս անգամ Reddit եւ Initialized Capital կայքի հիմնադիրը Bloomberg հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որում պատմել է նոր ստարտափի մասին, որն ուղղված է մեդիադաշտում ձեր տվյալների ապահովությանը։

Ալեքսիսն իր Instagram-ում հարցազրույցից լուսանկար է հրապարակել, որը մենք արդեն գտել ենք Youtube-ում։

Ի դեպ, հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանը զարդարել է Wired հրատարակչության հոբելյանական համարի թոփ-25 դիմանկարների շարքը։ Լրանում է ամսագրի 25-ամյակը եւ հրատարակչությունը հրապարակել է  25 մարդու դիմանկարների շարք, որոնք վերջին ժամանակներս նպաստել են նոր տեխնոլոգիաների զարգացմանը։



© NEWS.am STYLE