«Կարեւոր օրենքը՝ տեղը չնստելն է»․ VARDA

11:14   18 հոկտեմբերի, 2018

VARDA-ն կրկին փիլիսոփայում է))))  Տաղանդավոր հայուհին որոշել է մոտիվացնել բոլոր նրանց, ովքեր կասկածում են իրենց ուժերի վրա եւ մնում են նույն տեղում, վախենալով ձեռնարկել քայլեր, որոնք կփոխեն նրանց կյանքը։

Եվ այսպես, իր Instagram-ում, իսկ ուր առանց դրա, Instagram-ն այժմ մեդիաաշխարհի նորությունների հիմնական աղբյուրն է, պարուհին ուրախացրել է իր հետեւորդներին հետեւյալ հայտարարությամբ։

 «Կարեւոր օրենքը՝ տեղը չնստելն է! Ես ամբողջ ժամանակ ինչ-որ բան եմ ձեռնարկում, պետք է միշտ զարգանալ այն բանում, ինչ քեզ մոտ ամենալավն է ստացվում!  Իմ դեպքում դրանք պարերն են եւ գեղեցիկ իրեր ստեղծելը։ Մայրս դերձակ է, հայրս ուներ կարի արտադրամաս, կարի գործի մասին գիտելիքները ինձ փոխանցվել են ժառանգական, սակայն ես մինչ օրս շարունակում եմ սովորել։ Դեկտեմբերին մորս հետ մեկնում եմ Հռոմ սովորելու, արդեն պատկերացնում եմ, թե ինչպես նա իտալացիներին պատմելու, որ իրենց ամեն ինչ էնպես չեն անում))))  Այժմ հիմնական աշխատանքիս զուգահեռ սովորում եմ դիզայներների համար օնլայն դպրոցում։ Իմ կարգախոսն է՝ շարժում! Պարելով գնում եմ ընդառաջ իմ երազանքներին, ո՞վ է ինձ հետ», - գրել է պարուհին։

 

 



© NEWS.am STYLE