Ջասթին Բիբերին եւ Հեյլի Բոլդուինին «բռնացրել են» եկեղեցուց դուրս գալիս

13:07   18 հոկտեմբերի, 2018

Սեպտեմբերի կեսերին լրատվամիջոցներում նորություններ հայտնվեցին այն մասին, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն արդեն պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը եւ մոտ ապագայում պատրաստվում են հարսանիքի։

Այս լուրը զույգը ոչ հաստատեց, ոչ հերքեց։

Երեկ ուշ երեկոյան զույգին նկատել են Բեւերլի Հիլզում։ Սակայն երիտասարդները դուրս էին գալիս ոչ թե գիշերային ակումբից, այլ եկեղեցուց։

Ինչպես հայտնի է Ջասթինը վերջին տարում դարձել է հավատացյալ։

Ճիշտ է, եկեղեցի զույգը մտել էր սուրճի բաժակները ձեռքերին։

Թե ինչ նոր տենդենց է սուրճի բաժակով լուսանկարվել, այդպես էլ չհասկացանք։

Մի խոսքով աստղային զույգը մտադիր է հարսանիքն անել եկեղեցում, ինչպես նաեւ ավելի ուշ կկազմակերպեն երեկույթ՝ տրոպիկական կղզիներում։

Չնայած, կարծում ենք, որ Ջասթինը, ով շատ է փոխվել, կնախընտրի ինչ-որ համեստ բան, սակայն ճաշակով, ասենք ավանդական ոճով հարսանիք։ Ամեն դեպքում, սպասում ենք, քանի որ սպասելուն շատ իչ է մնացել ))))

 

 

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Just Jared

 



© NEWS.am STYLE