Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Լոս Անջելեսում զբոսնելիս

14:14   18 հոկտեմբերի, 2018

Նա լենգենդար մոդել Սինդի Քրոուֆորդի դուստրն է: Եթե նախկինում նրա մայրիկն էր գրավում ամբողջ աշխարհի պոդիումներն, ապա այսօր Կայա Գերբերը միանշանակ նվաճել է պոդիումի աշխարհը:

Կայան դեռ ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հպարտանալու մի շարք առիթներ ունի. նա արդեն հասցրել է նկարահանվել Miu Miu եւ Alexander Wang բրենդների համար, աշխատել է Marc Jacobs, Burberry, Chanel, Prada եւ Versace նորաձեւության տների համար, հայտնվել Vogue եւ Love ամսագրերի շապիկներին: Նրանով հիանում է անձամբ Կարլ Լագերֆելդը, իսկ համագործակցության առաջարկներից նա չի հասցնում հանգստանալ: Նրանից, բնականաբար, անպակաս են նաեւ պապարացիները, որոնք այսօր նրան «բռնացրել են» Լոս Անջելեսում զբոսնելիս:

Կայան նախընտրել է հագնել ջինսեր ու հարմարավետ շապիկ, որի վրա պատկերված է Beatles խումբը: Դե, իսկ շոգ եղանակին նա չի կարողացել դիմադրել պաղպաղակ համտեսելու գայթակղությանը:)

Ազբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ PacificcoastNews, Avalon.red



© NEWS.am STYLE