Մել Բին եւ ոճաբան Գարի Մադաթյանը «փայլել» են Լոս Անջելեսում

15:15   18 հոկտեմբերի, 2018

Ոչ մի կերպ հասկանալի չէ, թե ինչն է այս երկուսին կապում: Ո՛չ Մել Բին, ո՛չ Գարի Մադաթյանը պաշտոնապես չեն հայտարարել, որ զույգ են, սակայն նրանց, հնարավոր է, միշտ միասին տեսնել մերթ արարողություններին, մերթ հանգստանալիս:

Ամեն դեպքում, զույգին կրկին նկատել են Լոս Անջելեսում: Spice Girls-ի մեներգչուհին եւ Գարին շոփինգի են գնացել:

43-ամյա երգչուհին կատարյալ տեսք ուներ, ի դեպ, նշենք, որ Մել Բին նոյեմբերին գիրք կթողարկի՝ իր ինքնակենսագրությունը:

Այն կոչվում է Brutally Honest (հավանաբար, կարելի է այսպես թարգմանել՝ «Դաժանորեն անկեղծ»):

Մել Բին գրքում պատմում է թմրակախվածության, այն մասին, թե ինչպես է իրեն ծեծել նախկին ամուսինը՝ Սթեֆեն Բելաֆոնթեն, ինչպես է վերապրել հոր մահը: Գրքում նաեւ պատմում է Էդի Մերֆիի հետ իր հարաբերությունների մասին, այն մասին, թե ինչպիսի պլաստիկ վիրահատություններ է կատարել, նաեւ իր լեսբիական հարաբերությունների եւ երեքով սեքսի մասին, որին Մելը մասնակցել է նախկին ամուսնու հետ՝ զուգընկերներ գրավելով մերկապարի ակումբների պարուհիներից:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE