Փայլուն եւ նուրբ. Ժաննա Բուտուլյանի նոր դիմահարդարումը

13:21   18 հոկտեմբերի, 2018

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, որը օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում կամ էլ՝ երեկոներ վարելով: Այդ պատճառով էլ դերասանուհին հաճախ է ստիպված լինում ներկայանալ նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհու հերթական ընտրությունը բավականին նուրբ է ստացվել: Փայլերն ու զուսպ գույներն էլ ավելի արտահայտիչ են դարձրել նրա դիմագծերը՝ դեմքին հաղորդելով մեղմություն եւ նրբություն:

Լուսանկարն՝ Ժաննա Բուտուլյանի Instagram-ից



© NEWS.am STYLE