Նիկոլ Քիդմանը՝ «Կործանիչ կինը» ֆիլմում

18:33   18 հոկտեմբերի, 2018

«Կործանիչ կինը» ֆիլմի թրեյլերը հայտնվել է  Annapurna Pictures ընկերության յութուբյան պաշտոնական ալիքում: Գլխավոր դերը բաժին է հասել Նիկոլ Քիդմանին, որից բացի ֆիլմում նկարահանվել են նաեւ Թոբի Հասսը, Թոբի Քեբելլը, Տատյանա Մասլանին:

Ֆիլմը պատմում է դետեկտիվ Էրին Բելլի մասին, որը թափանցում է Լոս Անջելեսի հանցագործների խումբ: Հանցագործություններից մեկն ընթանում է ոչ ըստ ծրագրվածի եւ ավարտվում է ողբերգությամբ: Տարիներ անց անցյալի այդ իրողությունը Էրնիին ստիպում է պատերազմի մեջ մտնել:

Քիդմանը հանուն ֆիլմի դավաճանել է իր՝ շիկահերի կերպարին ու նույնիսկ զոհաբերել է գեղեցկությունը:

Ֆիլմի պրեմիերան ավելի վաղ կայացել է Տորոնտոյի փառատոնին ու ֆիլմը կինոքննադատների կողմից արժանացել է հավանության:



© NEWS.am STYLE