«Շատ հաճախ մենք չենք շարժվում դեպի մեր նպատակակետը, քանի որ դրանք անիրական են թվում». VARDA

20:20   18 հոկտեմբերի, 2018

Այսօր VARDA-ն արդեն ուրախացրել է մեզ բավականին լայնածավալ ինստագրամյան հրապարակմամբ:

Ավելի ուշ տաղանդավոր արտիստն ու բիզնես-լեդին որոշել է հերթական անգամ իր մտքերով կիսվել երկրպագու-հետեւորդների հետ:



«Շատ հաճախ մենք չենք շարժվում դեպի մեր նպատակակետը, քանի որ դրանք անիրական են թվում: Իրականում, յուրաքանչյուր շարժում դեպի ցանկալի կետը, մոտեցնում է մեզ երազածին: Եթե ձեզ մոտ շատ բարդ իրադրություն է ու ընդհանրապես չգիտեք, թե ինչ եք ուզում, ապա արեք գոնե ինչ-որ բան, այլապես չեք կարողանա մեռած կետից շարժվել առաջ: Երբ ես մտածում էի, թե ինչ անեմ, սկզբում լավ միտք առաջացավ՝ պայուսակներ կարել, սակայն ընդամենը երկուսը կարեցի՝ մեկը ինձ համար, մյուսը՝ նվեր: Այնուհետեւ ես անցում կատարեցի դեպի լողազգեստները: Բայց առանց նախնական որոշման ու փորձերի, ես չէի հասնի այն ամենին, ինչ ունեմ հիմա», - սեփական փորձով անկեղծորեն կիսվել է VARDA-ն:

 



© NEWS.am STYLE