Ոստիկանությունը ձերբակալել է Քենդալ Ջեններին հետապնդող տղամարդուն

19:02   18 հոկտեմբերի, 2018

Քենդալ Ջենները բնակվում է Լոս Անջելեսի արվարձաններում, որը հայտնի է հանրաճանաչ մարդկանց սիրելի վայրը լինելով: Այստեղ բնակվում են նաեւ Բրիթնի Սփիրսը, Փերիս Հիլթոնը, Քրիսթինա Ագիլերան ու այլք: Փոքրիկ քաղաքը շրջապատված է ցանկապատներով ու շուրջօրյա հսկողության տակ է գտնվում:

Երեւում է, այնուամենայնիվ, այն այնքան էլ լավ չի հսկվում: Ոստիկանությունը ձերբակալել է Քենդալ Ջեններին հետապնդող տղամարդուն:

22-ամյա սուպերմոդելի թիկնապահները լողավազանի մոտ անծանոթ տղամարդու են նկատել, այն էլ՝ ամսվա մեջ երկրորդ անգամ: Առաջին անգամ ոստիկանությանը չէր հաջողվել նրան ձերբակալել:

Ինչպես հայտնում է TMZ-ն, պարզվել է հետապնդողի ինքնությունը. նա 37-ամյա Ջոն Ֆորդն է, որը մեկ անգամ արդեն փորձել էր ներխուժել սուպերմոդելի առանձնատուն:

Առաջին անգամ դատարանը վճռել էր Ֆորդին արգելել մոտենալ Քենդալին ավելի, քան 1 կիլոմետր:



Տղամարդը Կանադայի քաղաքացի է ու հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս պահին Ֆորդը բժշկական օգնություն է ստանում համապատասխան բուժհաստատություններից մեկում:



© NEWS.am STYLE