Սկանդալային Քիմ Քարդաշյանը՝ անկողնում ու մերկ

19:45   18 հոկտեմբերի, 2018

37-ամյա ռեալիթի-շոուի աստղը երկրորդ օրն անընդմեջ խենթացնում է իր երկրպագու-հետեւորներին: Իհարկե, այս ջանքերը նաեւ նրա բիզնեսի առաջխաղացման համար են:

Այս անգամ հայազգի հեռուստաաստղն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար անկողնուց, որում ամբողջովին մերկ է ներկայացել: Սա, թերեւս, Քիմի ամենասկանդալային ու կրքոտ լուսանկարներից է:



Երեւում է, Քիմը որոշել է կայծակնային արագությամբ սպառել իր կոսմետիկ ապրանքանիշի նոր տեսականին, որը նա անոնսել է հենց այս լուսանկարի միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել մերկ տղամարդու հետ: Հանուն արդարության փաստենք, որ Քիմի այս լուսանկարն ավելի շատ քննադատությունների էր արժանացել նրա ինստագրամյան էջում, քան հիացմունքի:



 



© NEWS.am STYLE