Ինքնագոհ Դեն Բիլզերյանն ու կրքոտ գեղեցկուհին՝ նոր լուսանկարում

21:40   18 հոկտեմբերի, 2018

Դեն Բիլզերյանը, ով վաղուց արդեն նվաճել է Instagram-ի արքայի տիտղոսը, շարունակում է առաջացնել շատ տղամարդկանց նախանձը՝ ամեն օր ներկայանալով տարբեր գեղեցկուհիների հետ ու ցուցադրելով իր առավել քան շքեղ կյանքը:

Այս անգամ հայ միլիոնատերը Instagram-ում հրապարակել է մի լուսանկար, որում բավականին ինքնագոհ տեսք ունի: Նրա կողքին բնության գրկում հանգիստն է վայելում նաեւ նրա կրքոտ ընկերուհիներից մեկը:



Դենը բավականին առեղծվածային կերպով է մեկնաբանել լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ավելի շատ սունկ»: Ի դեպ, հայազգի պոկերի արքան չի նշում, թե որտեղ է հանգստանում այս պահին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-ում հերթական անգամ ուրախացրել էր իր հետեւորդներին՝ հրապարակելով մերկ աղջիկների լուսանկար, որոնք նրան ամենուր շրջապատում են։



© NEWS.am STYLE